Նոյեմբեր 27, 2021 09:03 Asia/Tehran
  • Ռուսաստան. Իրանցիները ճնշման տակ որևէ քայլ չեն անում

Ռուս պաշտոնյան հայտարարել է, որ Իրանի չհամագործակցելու դեպքում Կառավարիչների խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու ԱՄՆ սպառնալիքը կառուցողական չէ։

Ուրբաթ օրը, իր չինացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում,  Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է. «Դա վկայում է, որ մեր ամերիկացի գործընկերները կորցրել են իրենց համբերությունը, բայց ես կարծում եմ, որ մենք բոլորս պետք է վերահսկենք մեր զգացմունքները»:

Նա հավելել է. «Ես չեմ ողջունում ամերիկյան պատվիրակության հայտարարությունը (ՄԱԳԱՏԷ-ում), այն կառուցողական չէ»։

ՄԱԳԱՏԷ-ում ԱՄՆ ներկայացուցիչը հինգշաբթի օրն Իրանին մեղադրել է գործակալության  հետ չհամագործակցելու մեջ և սպառնացել է  Կառավարիչների խորհրդի արտահերթ նիստ գումարել՝ «ճգնաժամը» լուծելու համար։

Իրանի նոր նախագահ Էբրահիմ Ռայիսիի կառավարության օրոք Վիեննայի բանակցությունների առաջին փուլը նախատեսված է նոյեմբերի 29-ին Վիեննայում։