Նոյեմբեր 27, 2021 10:56 Asia/Tehran
  • Թուրքիա-Հայաստան ավիացիոն համագործակցության համաձայնագիր

Բաքվի ԶԼՄ-ները ողջունել են Թուրքիայի և Հայաստանի միջև ավիացիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրը և նոր թռիչքների մեկնարկը Երևան-Ստամբուլ երթուղով, Թուրքիայի այս քայլը համարելով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության նախերգանք:

Ըստ Yeni Masavat-ի՝ Թուրքիայի և Հայաստանի միջև պայմանավորվածության համաձայն՝ դեկտեմբերի 15-ից, շաբաթը երեք օր Flyone Armenia ընկերությունը թռիչքներ կիրականացնի  Երևան-Ստամբուլ երթուղով:

Ընկերությունը պատկանում է ՀՀ խորհրդարանի  իշխող կուսակցության անդամ Խաչատուր Սոքիասյանին, և Երևան-Ստամբուլ երթուղու տոմսերը շատ էժան կլինեն։ Չվերթերի  մասին համաձայնագիրը Երևանի և Անկարայի միջև որոշ ժամանակ առաջ սկսված գաղտնի բանակցությունների արդյունքն է։

Ադրբեջանցի քաղաքական փորձագետներից Ազիզ Ալի Բիգլուն ասել է. «Այս համաձայնագիրը դրական քայլ է Ադրբեջանի  և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի  ուղղությամբ։ Սա կապացուցի, որ Ադրբեջանը և Թուրքիան կարող են արժեքավոր անցուղի դառնալ Հայաստանի համար և սկզբում որոշակի առավելություններ ապահովել Հայաստանի համար»։