Նոյեմբեր 27, 2021 11:02 Asia/Tehran
  • Մարկ Միլլին պետք է դատվի և մահապատժի ենթարկվի ԱՄՆ-ին դավաճանելու համար:

Դոնալդ Թրամփն ԱՄՆ ԶՈՒ միացյալ շտաբների պետին դավաճան է անվանել՝ Չինաստանի հետ պատերազմը կանխելու փորձի համար և կոչ է արել դատական պատասխանատվության ենթարկել նրան:

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը հայտարարել է. «Գեներալ Մարկ Միլին ԱՄՆ-ի բանակի հիմար կերպարներից է, և եթե նա որոշումներ ու հրամաններ է կայացնում, որոնք, կկանխեն  ԱՄՆ-ի ռազմական առճակատման Չինաստանի հետ, նա անպայման պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի»:

Հաղորդագրության համաձայն՝ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ում դավաճանությունը մահապատժով պատժվող հանցագործություն է։

Թրամփն ասել է. «Ես երբեք չեմ մտածել Չինաստանի հետ պատերազմի մասին:  Ես պարզապես մտածում էի պատերազմի մասին, որի իրական հաղթողը ես էի: Դա տնտեսական պատերազմն էր»։

Դոնալդ Թրամփի նախագահության սկզբում ԱՄՆ ԶՈՒ  միացյալ շտաբի պետ Մարկ Միլին գաղտնի կապի մեջ էր չինական կողմի հետ՝ կանխելու երկու կողմերի միջև լարվածության սրումը և Վաշինգտոնի ու Պեկինի միջև հնարավոր պատերազմը:

Պիտակ