Նոյեմբեր 27, 2021 18:06 Asia/Tehran
  • ՄԻԵԴ-ը բավարարել է գերեվարված 4 զինծառայողի գործով հայ իրավապաշտպանների դիմումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Ադրբեջանում գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի դիմումը, հայտնում է «Լուրերը»։

Իրավապաշտպանները գանգատ էին ներկայացրել Եվրադատարան՝ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում սանձազերծված գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։

4 զինծառայողի գործով ՄԻԵԴ էր դիմել փաստաբանական խումբը, մյուսների գործով՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը: Դիմումների նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողների՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը։

«Ունենք տեսանյութեր, որտեղ երևում էին անձինք՝ Ադրբեջանի իրավազորության ներքո՝ հսկողության տակ: Կան բավարար ապացույցներ: 2-3 տասնյակ անձանց մասին է խոսքը: Հարազատների հետ ենք հանդիպել, նրանց հետ կապի մեջ ենք», - ասել է Արտակ Զեյնալյանը «Լուրերի» հետ զրույցում: 

aysor.am

Պիտակ