Նոյեմբեր 28, 2021 11:11 Asia/Tehran
  • Թուրքիան ողջունում է Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ միջանցքի գործարկումը

Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ միջանցքի գործարկումը տարածաշրջանի երկրների համար առաջընթացի հնարավորություն է:

«Անատոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ընթացող ECO-ի  15-րդ գագաթնաժողովում, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշոլուն հայտարարել է. «Կարևոր ոլորտներից մեկը, որի վրա պետք է կենտրոնանանք, տարածաշրջանային առևտուրն ու հաղորդակցությունն է»:

«Ասիան ոչ միայն արտադրության կենտրոն է, այլ նաև սպառողական ամենամեծ աճող շուկան»,- ասել է Չավուշօղլուն։

Թուրքիայի արտգործնախարարը հավելել  է. «Ես կարծում եմ, որ ECO-ն, որպես պատմական առևտրային ուղիների և մշակութային կենտրոնների հիմքում ընկած կազմակերպություն, պետք է ավելի ակտիվ լինի»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ