Նոյեմբեր 28, 2021 11:57 Asia/Tehran
  • Ալի Քարիմլի. Սոչիի համաձայնագրի ստորագրմամբ «Զանգեզուրի միջանցքի» հարցն ավարտվեց

Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քարիմլին հայտարարել է, որ Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների հանդիպման ժամանակ Սոչիի համաձայնագրի ստորագրմամբ, «Զանգեզուրի միջանցքի» հարցը գործնականում կարելի է համարել ավարտված:

«Սոչիի հռչակագիրը 2020 թվականի նոյեմբերի 10-ի և 2021 թվականի հունվարի 11-ի նախորդ հռչակագրերի կետերի հաստատումն էր, և Ադրբեջանի Հանրապետության կողմից այն հաջողված համարելը ճիշտ չէ»,- Ադրբեջանական ժամերին կայք լրատվական ցանցին ասել է Ալի Քարիմլին։

«Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդը հավելել է. «Դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք հանդիպումից առաջ Ալիևի և Փաշինյանի հանդիպումը Սոչիում կազմակերպելով՝ Ռուսաստանը ցանկանում էր ցույց տալ, որ առանցքային դեր ունի Լեռնային Ղարաբաղի և Կովկասի հարցերում, և որ Պուտինը կառավարում է նաև Հարավային Կովկասը»։

Քարիմլին հավելել է. «Այն, որ Սոչիի հռչակագրում սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի և տրանսպորտային գծերի ապաշրջափակման անհրաժեշտության մասին  Իլհամ Ալիևի և Փաշինյանի  համաձայնությունն  Ալիևի հերթական հաղթանակն է, ոչ այլ ինչ է, քան դեմագոգիա։ Որովհետև Հայաստանը նախկինում դեմ է եղել դեմարկացիային և տրանսպորտային գծերի ապաշրջափակմանը»:

Քարիմլին հավելել է. «Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցում Ադրբեջանի  նկատմամբ սուր և ավելի լուրջ տոնն ինչպեսս նաև «Ղարաբաղը Հայաստանն է» շեշտադրումը, պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանի Հանրապետության ձեռքերը, չնայած 2020 թվականի պատերազմում տարած հաղթանակին՝ ավելի փակ են, քան նախկինում և Ղարաբաղյան անջատողականների անվտանգությունը նույնպես ապահովված է ավելի շատ, քան այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքները գրավված էին Հայաստանի կողմից»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio