Նոյեմբեր 29, 2021 08:51 Asia/Tehran

Թուրք ռազմական և քաղաքական գործիչ և «Գորշ գայլեր» կազմակերպության հիմնադիր-առաջնորդը Ալփարսլան Թյուրքեշի ծննդյան օրվա կապակցությամբ ակզմակերպված միջոցառման ժամանակ, պանթուրքիստների միջև բախում է ետղի ունեցել:

Հրապարակված պատկերներում երևում է, որ պանթուրքիստները բախման ժամանակ որպես գավազան են օգտագործել Ադրբեջանի դրոշի ձողը, ինչը խորհրդանշական կերպով վկայում է, որ պանթուրքիզմն Ադրբեջանին օգտագործում է իր նպատակների համար:

Վերջին տարիներին «Ազգային շարժում» շարժման ներկայությունն ու ազդեցությունը թուրքական քաղաքականության մեջ աճել է, և պանթյուրքիստական ​​ծայրահեղականությունն արմատավորվել է թուրքական քաղաքականության մեջ՝ սահմանելով տարածաշրջանում Թուրքիայի անվտանգության և արտաքին քաղաքականության ռազմավարությունների հիմնական ուղղությունները: