Նոյեմբեր 29, 2021 17:50 Asia/Tehran
  • Ուլյանով. Վիեննայի բանակցությունների համար դրական մթնոլորտ է տիրում

Վիեննայում տեղակայված Միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչն ասել է, որ ՀԳՀԾ-ի համաձայնագրի շուրջ Վիեննայի բանակցությունների վերսկսման մթնոլորտն ու ոգին դրական են, և հավանական է համաձայնության կայացումը:

Կիրակի օրը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Միխայիլ Ուլյանովը ՀԳՀԾ-ի վերականգնման և Իրանի ժողովրդի դեմ ապօրինի պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ իր գնահատականներում ասել է. «Վերաբերմունքը դրական է, այսինքն՝ պետք է բոլոր ջանքերը գործադրել բանակցությունները հաջողությամբ ավարտելու համար»:

Նա ասել է.«Մենք պետք է ամեն ինչ անենք միջուկային գործարքին վերադառնալու շուրջ բանակցությունները հաջողությամբ ավարտելու համար, և հավանական է համաձայնության կայացումը»:

Իրանի բանակցությունները «4+1» խմբի հետ կվերսկսվեն նոյեմբերի 29-ին, Վիեննայում՝ մի քանի ամիս դադարից հետո:

Իրանի բանակցային թիմը նախագահող Ալի Բաղերի Քանին երկուշաբթի պրը «4+1» խմբի և Եվրամիության անդամների հետ հանդիպմանը, հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի հետ կապված բոլոր պատժամիջոցների, այդ թվում՝ առավելագույն ճնշման արշավի շրջանակում կիրառվող պատժամիջոցների չեղարկումը, բանակցությունների հաջողության անհրաժեշտ պայման են։

 

Պիտակ