Նոյեմբեր 30, 2021 08:34 Asia/Tehran
  • Ենի Մուսավաթ. Հայաստանը ստիպված է ընդունել «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչումը

Ադրբեջանի նախագահի կողմնակից «Յենի Մուսավաթ» օրաթերթը գրել է, որ Բաքուն նոյեմբերի 16-ին Երևանին ստիպել է ընդունել ՀՀ տարածքում «Զանգեզուրի միջանցքի» գոյությունը:

Թերթը գրել է. «Զանգեզուրի միջանցքը կստեղծվի, և Հայաստանն իրավունք չի ունենա վերահսկել այս միջանցքով անցումը։ Ռուսաստանը պնդում է, որ երթուղին պետք է բացվի 2020 թվականի նոյեմբերի 10-ի համաձայնագրի համաձայն, և որ այն վերահսկվելու է  ռուս խախաղապահների կողմից»։

Ըստ «Յենի Մուսավաթ»-ի՝ նոյեմբերի 15-ի և 16-ի բախումներից հետո Բաքուն հրադադարի հաստատումը  պայմանավորել էր Հայաստանի կողմից «Զանգեզուրի միջանցքի» տրամադրմամբ  և այդ պահանջին Ռուսաստանի աջակցության արդյունքում,  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված էր ընդունել դա: Նոյեմբերի 26-ի հանդիպմանն այդ մասին համաձայնագիրը վերաջնականացվեց»:

Թերթը հավելել է. «Բաքուն պատրաստ չէ վերացնել Հայաստանի շրջափակումը «Զանգեզուրի միջանցքի» բացման դիմաց: Թուրքիան  միջանցքի բացման հարցում աջակցում է Ադրբեջանին և Ռուսաստանին, իսկ  այդ կապակցությամբ Իրանի դիրքորոշման լուրջ անհրաժեշտություն չի զգացվել. Արդյունքում Հայաստանը մնում է միայնակ և ստիպված է համակերպվել ստեղծված իրավիճակի հետ»:

Moderator կայքը գրել է. «Haber 7-ին տված հարցազրույցում, Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, թե Իլհամ Ալիևն իրեն տեղեկացրել է, որ Սոչիի հանդիպման ժամանակ լուծվել է Արաքս գետի երկայնքով ճանապարհների և երկաթգծերի կառուցման հարցը»: