Նոյեմբեր 30, 2021 12:07 Asia/Tehran
  • Ուլյանով. Պատժամիջոցների չեղարկման  Իրանի պահանջը լիովին տրամաբանական է

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն հայտարարել է, որ ռուսական կողմը դեմ է Վիեննայի բանակցություններում Իրանի հետ բախվելու ԱՄՆ-ի «B պլանին»:

Թասնիմ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ուլյանովն ասել է.«Վաշինգտոնի պաշտոնյաները կասկածում են բանակցությունների հաջողությանը և, ըստ երևույթին, դիտարկել են «B պլան» տարբերակը, որով հնրավոր է նոր պատժամիջոցներ կիրառվեն Թեհրանի նկատմամբ»:

Ռուս դիվանագետն ասել է.«Նման հայտարարությունները չեն օգնի նոր սկսված բանակցություններում դրական մթնոլորտի ստեղծմանը, և մենք մեր տեսակետները հստակ հայտնել ենք ԱՄՆ պաշտոնյաներին»:

Նա հավելել է, որ Իրանի իշխանությունների համար շատ կարևոր է պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ անհրաժեշտ երաշխիքներ ստանալ, որպեսզի պատմությունը չկրկնվի, և ամերիկյան կողմը չորոշի դուրս գալ միջուկային գործարքից  ու նոր պատժամիջոցներ սահմանեի Իրանի նկատմամբ: