Նոյեմբեր 30, 2021 12:09 Asia/Tehran
  •  Կոնգրեսը փորձում է կանխել ԱՄՆ-ի կառավարության աշխատանքի դադարեցումը

ԱՄՆ Կոնգրեսը քիչ ժամանակ ունի քվեարկելու դաշնային ֆինանսավորման երկարաձգման օգտին և կառավարության աշխատանքի դադարեցումը կանխելու համար:

Reuters-ի փոխանցմամբ՝ Կոնգրեսում բանակցողները ներկայումս քննարկում են ԱՄՆ-ի կառավարության բյուջեի ժամանակավոր երկարաձգման հարցը։

Իրազեկ աղբյուրները նշում են, որ ներկայացուցիչները տարաձայնություններ ունեն այն հարցում, թե երբ պետք է որոշեն Բայդենի կառավարության ֆինանսավորումը. Ոմանք ասում են, որ այս ժամկետը պետք է երկարաձգվի մինչև 2022 թվականի հունվարի կեսերը, բայց ոմանք համաձայն են մինչև փետրվարի վերջը:

Եթե ​​ԱՄՆ-ի օրենսդիրները չհամաձայնեն երկարաձգել այս ժամկետը, ապա Բայդենի կառավարությունը կհայտնվի փակման վտանգի տակ՝ իր 28,9 տրիլիոն դոլար պարտքը վճարելու անկարողության պատճառով:

Ներկայացուցիչների պալատը և Կոնգրեսը մինչև ուրբաթ կեսգիշեր ժամանակ ունեն՝ երկարաձգելու ժամանակավոր օրենքները, որպեսզի Բայդենի վարչակազմը շարունակի իր աշխատանքը: