Նոյեմբեր 30, 2021 16:19 Asia/Tehran
  • Ադրբեջանում կործանված ուղղաթիռում 18 մարդ է եղել, այդ թվում` բարձրաստիճան զինվորականներ

Ադրբեջանում կործանված ռազմական ուղղաթիռում 18 մարդ է եղել, հայտում է Sputnik Ադրբեջանը։

 

Լրատվամիջոցի հավաստմամբ` նրանցից 14–ը զոհվել են, իսկ 4–ի վիճակը ծանր է։

Նույն աղբյուրի համաձայն` վիրավորների ու զոհվածների թվում են Ադրբեջանի ԶՈւ բարձրաստիճան սպաներ։

Հիշեցնենք` Ադրբեջանում այսօր ժամը 10:40-ի սահմանում ուսումնական թռիչքի ժամանակ ռազմական ուղղաթիռ է կործանվել։

Տեղեկությունը հաստատել էին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունն ու գլխավոր դատախազությունը։

Հայտնի է, որ ուղղաթիռը կործանվել է Ադրբեջանի Խիզի շրջանում, որը Բաքվից շուրջ 100 կմ է հեռու։

https://armeniasputnik.am/