Նոյեմբեր 30, 2021 18:37 Asia/Tehran
  • Թուրքիայում գնաճը և լիրայի արժեզրկումը շարունակվում է

Թուրքական լիրան շարունակում է անկում ապրել։ Թուրքական լիրայի աննախադեպ արժեզրկումը հանգեցրել է երկրում տարբեր ապրանքների գների բարձրացմանը։

Ինչպես հաղորդում է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը, թուրքական լիրայի աննախադեպ արժեզրկումը բացասաբար է ազդել այդ երկրի նախագահ Ռեջեբ Թաիբ Էրդողանի կառավարության տնտեսական գործունեության վրա:

Թուրքական լիրան այս տարվա սկզբից արժեզրկվել է 65 տոկոսով:  Ամերիկյան յուրաքանչյուր դոլարի արժեքը հասել է ավելի քան 13 լիրայի և պատճառ է դարձել, որ այդ երկրում գրանցվի 20 տոկոս գնաճ:

Վերջին 12 ամիսների ընթացքում Թուրքիայում պարենային ապրանքների գները բարձրացել են 60-70 տոկոսով, իսկ վարձավճարները, հատկապես Անկարայի և Ստամբուլի նման խոշոր քաղաքներում՝ 30 տոկոսով։

 

 

Պիտակ