Դեկտեմբեր 01, 2021 08:10 Asia/Tehran
  • Եվրոպացի պաշտոնյաներ. Իրանի հետ համաձայնագրի նախնական տեքստի 70-ից 80 տոկոսն ավարտված է

Եվրոպացի պաշտոնյաները Reuters-ին տված հարցազրույցում ասել են, որ Իրանի հետ համաձայնագրի նախնական տեքստի 70-ից 80 տոկոսն ավարտված է:

Երեքշաբթի օրը, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները լրագրողներին ասել են, որ ակնկալում են Վիեննայում լուրջ բանակցություններ վարել Իրանի հետ և համաձայնագրի նախնական տեքստի 70-ից 80 տոկոսն արդեն պատրաստ է:

Դիվանագետները հավելել են, որ բանակցություններում շտապողականություն կա՝ եզրակացության գալու հարցում, սակայն իրենք չեն ցանկանում արհեստական ​​ժամկետներ սահմանել։

Հակաիրանական պատժամիջոցների վերացման շուրջ Վիեննայի բանակցությունների նոր փուլի առաջին հանդիպումը տեղի ունեցավ նոյեմբերի 29-ին՝ Վիեննայում, Սիոնիստական ռեժիմի ԶԼՄ-ների հակաքարոզչության և ԱՄՆ-ի կողմից բարի կամքի դրսևորման ժեստի ֆոնին և որոշվեց, որ պատժամիջոցների չեղարկումը, որպես ամենասկզբունքային խնդիր,   կլինի բանակցությունների առաջնահերթությունը:

Պիտակ