Դեկտեմբեր 01, 2021 12:22 Asia/Tehran
  • Թուրքիայում գրանցվել է լիրայի արժեզրկման ռեկորդ

Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել։

Անկարայից Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրն ամերիկյան մեկ դոլարը վաճառվել է  14 լիրայով։ Երեկ ամերիկյան մեկ դոլարը վաճառվել է 13 լիրայով։

Լիրայի փոխարժեքի այս փոփոխությունը տեղի ունեցավ  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ի պաշտպանություն տնտեսական նոր մոդելի արված հայտարարությունից հետո: Էրդողանն ասել էր, որ տնետսության նոր մոդելը հիմնված է լինելու տոկոսադրույքների նվազման վրա, չնայած գնաճը հատել է 20 տոկոսի սահմանը:

Էրդողանը հայտարարել է, որ երկրի տնտեսությունը կարող է դիմակայել ֆինանսական շուկաների սպառնալիքներին և ամուր  կանգնել դրանց դեմ։

Վերջին 12 ամիսների ընթացքում Թուրքիայում պարենային ապրանքների գները բարձրացել են 60-70 տոկոսով, իսկ վարձավճարները, հատկապես Անկարայի և Ստամբուլի նման խոշոր քաղաքներում, աճել են  30 տոկոսով։

Պիտակ