Դեկտեմբեր 01, 2021 16:23 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ղեկավարը հայտարարել է Չինաստանի հետ սպառազինությունների մրցավազքի մասին

Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ սպառազինությունների մրցավազք Է ընթանում լավագույն գերձայնային զենքի ստեղծման համար: Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ղեկավար Ֆրանք Քենդալը:

Ավելի վաղ Financial Times հրատարակությունը, վկայակոչելով աղբյուրների, հաղորդել Է, որ Չինաստանն օգոստոսին փորձարկել Է գերձայնային հրթիռ, որը կարող Է միջուկային զենք կրել, եւ դա «հանկարծակիի Է բերել» ամերիկյան հետախուզությանը: ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել Է, որ Չինաստանն անցկացրել Է տիեզերական ապարատի, այլ ոչ թե գերձայնային հրթիռի փորձարկում:

«Ընթանում Է սպառազինությունների մրցավազք, որն ընթանում Է արդեն բավականին երկար ժամանակ: Չինաստանը դրան մասնակցում Է շատ ակտիվորեն»,-Քենդալն ասել Է Reuters գործակալությանը տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի բանակը միջոցները կենտրոնացրել Է Իրաքում եւ Աֆղանստանում եւ քիչ ուշադրություն Է դարձրել գերձայնային զենքի հարցին:

«Չեմ ցանկանում ասել, որ մենք ոչինչ չենք արել, բայց մենք արել ենք ոչ բավականաչափ»,-կարծում Է նախարարը: Քենդալն այն կարծիքին Է, որ A-10 գրոհիչ ինքնաթիռը, C-130 ռազմափոխադրական ինքնաթիռը եւ WQ-9 անօդաչուն «դեռեւս արդյունավետ են, բայց դրանցից ոչ մեկը չի կարող վախեցնել Չինաստանին»:

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսաքին ավելի վաղ հայտարարել Է, որ ԱՄՆ-ն անհանգստությամբ Է հետեւում Չինաստանի ռազմական արդիականացմանը, դրանում սպառնալիք Է տեսնում տարածաշրջանային կայունության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

yerevanlur.am

Պիտակ