Դեկտեմբեր 01, 2021 17:54 Asia/Tehran
  • «Թուրքիայի և Ռուսաստանի միջև համագործակցությունը նպաստում է Կովկասում և Սիրիայում կայունությանը» . Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը

Թուրքիան և Ռուսաստանը կարող են դառնալ միջխորհրդարանական համագործակցության օրինակ գլոբալ խնդիրների լուծման համար: Այս մասին այսօր ասել է Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մեր կուսակցությունը և «Եդինայա Ռոսիա»-ն կարող են արդյունավետ համագործակցել բազմաբևեռ աշխարհ ստեղծելու համար: Թուրքիան և Ռուսաստանը ոչ միայն հարևաններ են, այլև երկու տարածաշրջանային համաշխարհային տերություններ, և մեր երկխոսությունն ու համագործակցությունը կարևոր դեր է խաղում երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև գլոբալ խնդիրների լուծումների համար:»,- ասել Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահը։

Յըլդըրըմը նշել է, որ «Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկխոսությունն ու համագործակցությունը նպաստում են տարածաշրջանային կայունությանը, և դա հաստատում է Կովկասում և Սիրիայում փոխգործակցությունը»։

«Երկկողմանի մակարդակով մենք կարող ենք կոնկրետ արդյունքներ ստանալ էներգետիկայի, առևտրի, տնտեսության, զբոսաշրջության ոլորտներում, դրա օրինակներն են «Թուրքական հոսք» գազատարը և «Աքքույու» ատոմակայանը»,- ասել է նա։

Յըլդըրըմը նաև շնորհավորել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության հիմնադրման 20-ամյակը:

yerevan-times.com

Պիտակ