Դեկտեմբեր 01, 2021 18:38 Asia/Tehran
  • Չամսկի. Բայդենը հետևում է Թրամփի արտաքին քաղաքականությանը

Ամերիկացի տեսաբան Նոամ Չամսկին ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի արտաքին քաղաքականությունը հիմնականում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության շարունակությունն է:

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի արտաքին քաղաքականությանը, չամսկին ասել է.«Սա լավատեսական միտում չէ։ Ջո Բայդենի արտաքին քաղաքականությունը հիմնականում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության շարունակությունն է:  Պաղեստինի հարցում նա շարունակեց որոշ վայրագություններ, որոնք կիրառել էր Թրամփը»:

Չոմսկին հավելել է, որ Իրանի դեպքում Բայդենը որոշ հայտարարություններ է արել ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուսր գալու հանցագործ քայլի վերաբերյալ, սակայն շարունակում է Թրամփի քաղաքականությունը:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ, 2018 թվականի մայիսի 8-ին, ԱՄՆ-ն  միակողմանի և անօրինական  կերպով դուրս եկավ ՀԳՀԾ-ից, և Իրանի նկատմամբ կիրառեց  «առավելագույն ճնշման» քաղաքականությունը։