Դեկտեմբեր 02, 2021 08:45 Asia/Tehran
  • Էրդողանը աշխատանքից ազատել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով Նուրեդին Նաբաթին նշանակվել է է էկոնոմիկայի և գանձապետարանի նոր նախարար։

Լիրայի փոխարժեքի կրկնակի անկումից հետո, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աշխատանքից ազատել է էկոնոմիկայի նախարար Լոթֆի Ալվանին և այդ պաշտոնում  նշանակել նրա տեղակալ Նուրեդին Նաբաթիին։

Հաղորդման համաձայն՝ Նաբաթին բանկային տոկոսադրույքների իջեցման  խիստ կողմնակիցներից է։ Վերջին մեկ տարում սա երրորդ նախարարն է, ով ստանձնում է Թուրքիայի տնտեսության ղեկը։ Էրդողանն ավելի վաղ պետական ​​կառույցներին հրահանգել էր հետաքննություն անցկացնել լիրայի արժեզրկման հարցով:

Լիրայի արժեզրկումը երկրում բողոքի լայնածավալ ցույցերի պատճառ է դարձել:

Պիտակ