Դեկտեմբեր 02, 2021 17:56 Asia/Tehran
  • Լավրով. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին նշանակում է  ժամային ռումբ Եվրոպայի սրտում

ՌԴ ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությունը բնութագրել է որպես ժամային ռումբ Եվրոպայի սրտում, ասելով.«Ռուսաստանի համար կտրականապես անընդունելի է ՆԱՏՕ-ի ընդարձակումը դեպի արևելյան Եվրոպա և Ռուսաստանի սահմաններ»:

Ինչպես հաղորդում է  Fars News գործակալությունը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ  կայացած համատեղ մամուլի ասուլիսում  ասել է.«Մոսկվան իր գործընկերների հետ շփումներում ընդգծել  է Հյուսիսատլանտյան դաշինիքի՝ ՆԱՏՕ-ի դեպի արևելք չընդարձակվելու անհրաժեշտությունը և սպասում է արձագանքին»:

Անդրադառնալով  դեսպանատների և դիվանագետների հարցով  Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տիրող դիվանագիտական ​​լարվածությանը,Լավրովն ասել է.«Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանատների խնդիրները կարող են արագ լուծվել»:

Վերջերս Կիևն ու Արևմուտքը Ռուսաստանի դեմ քարոզչություն կատարելով պնդում են, թե Մոսկվան  մեծ զորախումբ է կուտակել Ուկրաինայի հետ սահմանին և պատրաստվում է հարձակման։ 

 

 

Պիտակ