Դեկտեմբեր 02, 2021 18:00 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի նոր սերունդն ատում է իր երկիրը

Անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն՝ ԱՄՆ-ի նոր սերունդն ատում է իր երկիրը և այն համարում է ցածր վարկանիշ ունեցող երկիր։

Fox News հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ Հարվարդի Քենեդի դպրոցի կողմից անցկացված սոցհարցումը ցույց է տալիս, որ 18-ից 29 տարեկան երիտասարդները, որոնք կազմում են ամերիկացիների նոր սերունդը, ատում են  իրենց երկիրը:

Հարցման արդյունքների համաձայն՝ ամերիկացի երիտասարդների և դեռահասների մեկ երրորդին մտահոգում  է այն հարցը, որ  ԱՄՆ-ում կարող է  քաղաքացիական պատերազմ տեղի ունենալ:

Ըստ հաղորդման՝ մտահոգությունը վերաբերում է Միացյալ Նահանգներում տիրող ժողովրդավարության վիճակին: Այս տարիքային խմբին պատկանող ամերիկացիների ընդամենը յոթ տոկոսն է կարծում, որ երկրում առկա է  առողջ ժողովրդավարություն:

Հարցվածների 52 տոկոսն ասել է, որ ԱՄՆ-ում ժողովրդավարությունը խնդիր ունի  կամ  ձախողվել է: