Դեկտեմբեր 02, 2021 18:59 Asia/Tehran
  • Մոսկվան քննադատում է ԱՄՆ-ի բացակայությունը «Զանգվածային ոչնչացման զենքերից զերծ Մերձավոր Արևելք» համաժողովից

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը «ցավալի» է անվանել Վաշինգտոնի ներկայացուցչի բացակայությունը «Զանգվածային ոչնչացման զենքերից զերծ Մերձավոր Արևելք» համաժողովին։

Երկուշաբթի օրը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ելույթով իր աշխատանքն է սկսել «Միջին  Արևելքը՝ զանգվածային ոչնչացման զենքերից զերծ» թեմայով համաժողովի երկրորդ նիստը:

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը Թվիթերում հրապարակել է հանդիպման ժամանակ ԱՄՆ դատարկ սեղանի լուսանկարը՝ քննադատելով Վաշինգտոնի բացակայությունը հանդիպմանը։

Միխայիլ Ուլյանովը Թվիթերում գրել է.««Ցավալի է, որ Միացյալ Նահանգները, որպես 1995 թվականի բանաձեւի երեք կողմերից մեկը, որը հատուկ պատասխանատվություն է կրում նման տարածաշրջանային գաղափարի իրականացման համար, մերժել է համաժողովին մասնակցելու հրավերը»:

Արևմտյան Ասիայում զանգվածային ոչնչացման զենքերից զերծ տարածք ստեղծելու գաղափարն արծարծվել է այն ժամանակ, երբ Սիոնիստական ​​ռեժիմի միջուկային զենքի ծրագիրը եղել է նման տարածքի ստեղծման գլխավոր խոչընդոտը։

 

 

 

Պիտակ