Դեկտեմբեր 02, 2021 22:49 Asia/Tehran
  • ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ողջունում են ղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդությունը. Լավրով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ողջունում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդությունը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախարարները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ, ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հայտարարություն են ընդունել, որը, ի թիվս այլ բաների, ողջունում է Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը», - ասել է նա։

Նախարարը հավելել է, որ Ռուսաստանը կցանկանար տեսնել ԵԱՀԿ Նախարարների խորհրդի ընթացիկ նստաշրջանի ավելի շոշափելի արդյունքներ, այդ թվում՝ քաղաքական դեկլարացիա, որը չի ընդունվել ավելի քան 10 տարի։

news.am

Պիտակ