Դեկտեմբեր 04, 2021 08:12 Asia/Tehran
  • Բլինքեն. ՀԳՀԾ-ից դուրս գալու հետևանքով, ԱՄՆ-ն մեկուսացել է

ԱՄՆ պետքարտուղարը ուրբաթ օրը խոստովանել է, որ ՀԳՀԾ-ից դուրս գալով, այդ երկիրը մեկուսացել է:

Էնթոնի Բլինկենը Reuters-ին տված հարցազրույցում նշելով, որ Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ ՀԳՀԾ-ից  Վաշինգտոնի դուրս գալը սխալ էր, հավելել է, որ այդ քայլը մեկուսացրել է ԱՄՆ-ին։

Հարցազրույցում Բլինքենը, կրկնել է Իրանի և  ՀԳՀԾ-ի  վերաբերյալ Վաշինգտոնի մշտական ​​ուռճացված պահանջները՝ պնդելով, որ Թեհրանը լուրջ չի վերաբերվում Վիեննայի բանակցություններին։

Սպիտակ տան խոսնակ Ջեյն Փսաքին Վիեննայում Իրանի և «4+1» խմբի միջև բանակցությունների ավարտից հետո ասել է, որ Վաշինգտոնը միշտ դիվանագիտական ​​մոտեցման հույս ունի՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նապատակ ունի Վաշինգտոնին վերադարձնել ՀԳՀԾ:

Իրանի և «4+1» խմբի միջև բանակցությունների նոր փուլը պաշտոնապես մեկնարկել  է նոյեմբերի 29-ին՝ Վիեննայում, ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի անցկացմամբ և ավարտվել դեկտեմբերի 3-ին: