Դեկտեմբեր 04, 2021 08:22 Asia/Tehran
  • Կոնգրեսի ներկայացուցիչները հայտարարել են, որ Եմենի  ռմբակոծությունն իրականացվում է ԱՄՆ-ի օգնությամբ

ԱՄՆ Կոնգրեսի երկու անդամներ հայտարարել են, որ Սաուդյան Արաբիայի կործանիչներն ԱՄՆ-ի օգնությամբ են զանգվածային ռմբակոծություններ իրականացնում Եմենում, կոչ են արել դադարեցնել այդ աջակցությունը:

Սենատի բյուջետային հանձնաժողովի ավագ անդամ  Բերնի Սանդերսը  և Ներկայացուցիչների պալատի անդամ  Ռահաթ Կանան  ուրբաթ օրը Guardian-ում հրապարակված հոդվածում   գրել են. «Սա պատերազմ է, որին ԱՄՆ-ն աջակցել և լայնածավալ մասնակցություն է: Ժամանակն է վերջ տալ այս մեղսակցությանը»: 

Անդրադառնալով Եմենի իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով համակարգող Մարտին Գրիֆիցի զեկույցին, Սանդերսը և Կանան գրել են «Եմենի տնտեսությունը մտնում է փլուզման նոր փուլ, և կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքը վտանգի տակ է դրել երկրի փխրուն առողջապահական համակարգը»:

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան, ԱՄՆ-ի աջակցությամբ,  2015 թվականի մարտից ներխուժել է Եմեն և  ցամաքային, օդային և ծովային շրջափակման ենթարկել այդ երկիրը: