Դեկտեմբեր 04, 2021 08:52 Asia/Tehran
  • Հաագայում մոտ 50 քուրդ ցուցարարներ բերման են ենթարկվել ՔԶԱԿ-ի շենք ներխուժելու փորձի համար

Քուրդ ցուցարարները թուրքական բանակին մեղադրել են Հյուսիսային Իրաքում քիմիական զենք կիրառելու մեջ։

 Տասնյակ քուրդ ցուցարարներ հավաքվել են Հաագայում Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) շենքի մոտ, հաղորդում են հոլանդական լրատվամիջոցները։

Ցուցարարները թուրքական բանակին մեղադրել են Հյուսիսային Իրաքում քիմիական զենք կիրառելու մեջ։

Հանդիպման վայր են ժամանել ոստիկաններ։ Երբ ցուցարարները փորձել են ներխուժել շենք, ուժայինները փակել են շենքի մուտքը։

Ինչպես Twitter-ում հայտնում է Հաագայի ոստիկանության մամուլի ծառայությունը, մոտ 50 քուրդ ցուցարարներ բերման են ենթարկվել ՔԶԱԿ-ի շենք ներխուժելու փորձի համար։

 

armeniasputnik.am