Դեկտեմբեր 04, 2021 18:12 Asia/Tehran
  • Ադրբեջանական բանակը թուրքական արտադրության զինված ԱԹՍ-ներով զորավարժություն է անցկացնում

Ադրբեջանի բանակը թուրքական արտադրության զինված անօդաչու թռչող սարքերով վարժանք է անցկացրել։

TRT ռադիոհեռուստատեսային ցանցի հաղորդման համաձայն, Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի՝ անգարից դուրս գալու, թռիչքուղի տեղափոխելու, ուղղորդման, վառելիքի լիցքավորման և զինամթերքի լիցքավորման պատկերներ:

2020 թվականին Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ Հայաստանը քննադատում էր Թուրքիային՝ Ադրբեջանի Հանրապետություն անօդաչու սարքեր մատակարարելու համար։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում,  Թուրքիային քննադատել է՝ Դոնբասի տարածաշրջանում Ուկրաինայի բանակի կողմից  թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքեր օգտագործելու համար։

Պիտակ