Դեկտեմբեր 04, 2021 18:15 Asia/Tehran
  • Ալբանիայում թրաֆիքինգի և թմրաբիզնեսի մեղադրանքով  ձերբակալվել   են Մոնաֆեղին խմբավորման մի խումբ անդամներ

Ալբանիայում լույս տեսնող Exit թերթի փոխանցմամբ, Մոնաֆեղին խմբավորման մի խումբ անդամներ մեղադրվում են թմրաբիզնեսի, թրաֆիքինգի և փողերի լվացման մեջ:

Թերթը հաղորդել է, որ իր տրամադրության տակ հայտնված պաշտոնական փաստաթղթի համաձայն՝  Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման մի խումբ անդամներ,  որոնք  2013 թվականից ապաստան են գտել Ալբանիայում, ձերբակալվել են  և մեղադրվում են թմրաբիզնեսի, թրաֆիքինգի և փողերի լվացման մեջ:

Փաստաթղթի համաձայն՝ 2019-2021 թվականներին այս խումբը փորձել է Մոնաֆեղին խմբավորման մոտ 400 անդամի Ալբանիայից տեղափոխել Ֆրանսիա։

ԱՄՆ-ի ու Եվրոպայի, հատկապես՝ Ֆրանսիայի քողարկված ու բացահայտ աջակցությունը Մոնաֆեղին խմբավորմանը ցույց է տալիս, որ ահաբեկչական գործողություններից բացի, այդ խմբավորումն իր  սև ցուցակին ավելացրել է  թրաֆիքինգը  և թմրանյութերի մաքսանենգումը: