Դեկտեմբեր 04, 2021 20:18 Asia/Tehran
  • ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ափսոսանք են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները չեն հանդիպել Ստոկհոլմում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Էնդրյու Շոֆեր (ԱՄՆ), Իգոր Խովաև (ՌԴ) և Բրիս Ռոքֆեյ (Ֆրանսիա)) դեկտեմբերի 4-ին հանդես են եկել հայտարարությամբ:

«Համանախագահները դեկտեմբերի 1-ին հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, իսկ դեկտեմբերի 2-ին՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ Ստոկհոլմում կայացած ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում: Համանախագահները հանդիպել են նաև ԵԱՀԿ գործող նոր նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ: Հանդիպումներին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:Համանախագահներն ափսոսում են, որ չհաջողվեց իրենց հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպում կազմակերպել Ստոկհոլմում։ Նրանք պատրաստակամություն են հայտնում անցկացնել նման հանդիպում՝ հանգամանքները թույլ տալուն պես՝ շարունակելու քննարկումները, որոնք սկսվել են սեպտեմբերին՝ Նյու Յորքում և նոյեմբերին՝ Փարիզում»:

civic.am/politics/

Պիտակ