Դեկտեմբեր 06, 2021 16:08 Asia/Tehran
  • «Պուտին-Բայդեն զրույցի ուղիղ հեռարձակում չի լինի, նախատեսվում է ցուցադրել զրույցի առաջին կադրերը»․ հայտնի է օրակարգը

Դմիտրի Պեսկով ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի դեկտեմբերի 7-ին կայանալիք զրույցը ուղիղ չի հեռարձակվի։

Նախատեսվում է ցուցադրել տեսակապի միջոցով կայանալիք հանդիպման առաջին կադրերը, որից հետո նրանց շփումը չի հեռարձակվի։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։  «Ուղիղ հեռարձակում չի լինի: Կարծում եմ՝ առաջին կադրերը անհրաժեշտ են:Մենք ցույց կտանք, իհարկե, դրանք կլինեն միայն առաջին կադրերը։ Բոլոր շփումները կիրականացվեն փակ դռների հետևում»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Պատասխանելով այն հարցին, թե ո՞ր ժամին է նախատեսվում սկսել տեսակապը, Պեսկովն ասել է. «Երեկոյան ժամը վեցի մոտակայքում (Մոսկվայի ժամանակով-խմբ.)։ Կարծում ենք, որ սա կլինի բավականին մանրամասն և երկար վիդեոկոնֆերանս, որը կընթանա անվտանգ տեսահաղորդակցության միջոցով»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։Պեսկովի փոխանցմամբ՝ նախագահները կքննարկեն Ուկրաինայի շուրջ ստեղծված լարվածությունը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի ռուսական սահմաններ և անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի ղեկավարի նախաձեռնությունը։

civic.am/

Պիտակ