Դեկտեմբեր 07, 2021 18:14 Asia/Tehran
  • ՆԱՏՕ–ի հրահանգիչներն ադրբեջանցի զինվորականներին օդային գործողություններ են սովորեցնում

Զորավարժություններն անցկացվում են Անհատական գործընկերության գծով համագործակցության ծրագրի շրջանակում։

Ադրբեջանի ՌՕՈւ զինծառայողները Ռամշտայնում ՆԱՏՕ–ի ռազմաօդային ուժերի միացյալ հրամանատարության շարժական խմբի ղեկավարության ներքո «Օդային գործողություններ» թեմայով ուսումնական դասընթաց են անցնում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով հանրապետության ՊՆ–ին։

Վարժանքները մեկնարկել են դեկտեմբերի 6–ին և կտևեն մինչև դեկտեմբերի 9-ը։

Զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի ՊՆ–ի և ՆԱՏՕ–ի միջև 2021 թվականի Անհատական գործընկերության գծով համագործակցության ծրագրի շրջանակում։

Դասընթացների ժամանակ սովորեցնում են` ինչպես օպերատիվ հնարավորությունների հայեցակարգի չափանիշներին համապատասխան կազմակերպել ՌՕՈւ ստորաբաժանումների գործողությունները, ապահովել պաշտպանություն և անվտանգության միջոցներ։

armeniasputnik.am