Դեկտեմբեր 08, 2021 17:38 Asia/Tehran
  • New York Post. Թույլ Ջո Բայդենը Իրանին դիմակայելու կարողություն չունի

Ամերիկյան թերթերից մեկը այդ երկրի գործող նախագահին բնութագրել է թույլ ու երերուն, նշելով, որ նա չի կարող դիմակայել Մոսկվային, Պեկինին, Թեհրանին կամ աշխարհի այլ երկրներին։

Ամերիկյան New York Post թերթն  այսօր հրապարակել է  Մայքլ Գուդվինի հեղինակած հոդված, որում վերջինս անդրադառնալով ԱՄՆ-ում Ջո Բայդենի նախագահության 11 ամիսներին, նշել է, որ այս ժամանամիջոցում Բայդենը եղել է շատ թույլ և անարդյունավետ:

«Բայդենն ԱՄՆ-ի  պատմության մեջ ամենաթույլ նախագահներից մեկն է, ով չի կարող դիմակայել Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին»,ասված է հոդվածի առաջին մասում։

 New York Post-ն Աֆղանստանի հարցը համարելով Բայդենի գործունեության ամենաթույլ կետը, հավելել է.«Ամռանը Աֆղանստանից նրա սկանդալային նահանջը ցույց է տալիս, որ նա մտադիր է միայնակ թողնել ԱՄՆ-ի բարեկամներին ու դաշնակիցներին»:

Գուդվինը ՀԳՀԾ-ի վերականգնման բանակցությունների վերաբերյալ  ասել է.«Իրանն այն աստիճան է հանդգնել, որ միջուկային գործարքի շուրջ բանակցությունները վերսկսելու համար չի հանդիպում ամերիկացի բանակցողների հետ և Բայդենին ստիպում է զիջումների գնալ»:

 

Պիտակ