Դեկտեմբեր 08, 2021 19:33 Asia/Tehran
  • Պուտինը խոսել է Իրանի նախագահի՝ Ռուսաստան հնարավոր այցի մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2022 թվականի սկզբին ակնկալում է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսիի այցը ՌԴ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Պուտինը հայտարարել է Հունաստանի վարչապետի հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

ՌԴ ղեկավարը հայտնել է, որ Իրանի հարցը քննարկվել է ԱՄՆ նախագահ Բայդենի հետ տեսակապի ժամանակ:

«Խոսել ենք իրանական հարցից, ակնկալում եմ, որ Իրանի նախագահը կընդունի իմ հրավերը, և նա գալիք տարվա սկզբին կկարողանա այցելել Ռուսաստան»,- ասել է Պուտինը: Նա հավաստիացրել է, որ իրանցի բարեկամներին ու գործընկերներին մանրամասն տեղեկացնելու է այս հարցում ամերիկացիների հետ իր երկխոսության ընթացքի մասին:

«Հարցի քննարկումը կշարունակենք գալիք տարվա սկզբին Իրանի նախագահի՝ Ռուսաստան կատարելիք հնարավոր այցի ժամանակ»,- ասել է նա:

 

 

Պիտակ