Հունվար 13, 2022 16:19 Asia/Tehran
  •   Վիեննայում  շարունակվում են պատժամիջոցների չեղարկման շուրջ դիվանագիտական ​​և փորձագիտական ​ բանակցությունները

Վիեննայում վերսկսվել են պատժամիջոցները չեղարկելու շուրջ Իրանի պատվիրակության և «4+1» խմբի անդամ երկրների միջև բանակցությունները։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հինգշաբթի օր Վիեննայում վերսկսվել են ինտենսիվ դիվանագիտական ​​և փորձագիտական ​​բանակցությունները և իրանցի փորձագետները հանդիպել են «4 + 1» խմբի և ԵՄ ներկայացուցիչների հետ։

Փորձագիտական ​​հանդիպումներն անցկացվում են ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի վերջին նիստում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա և մասնակից երկրների ներկայացուցիչները կարևորել են անօրինական և ճնշող պատժամիջոցների չեղարկման առաջնահերթությունը։

Ըստ հայտարարված ծրագրի՝ Իրանի գլխավոր բանակցող Ալի Բաղերի Քանին այսօր հանդիպումներ կունենա որոշ պատվիրակությունների ղեկավարների հետ։

Երկուշաբթի օրը Վիեննայում սկսվել է պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների ութերորդ փուլը։