Հունվար 13, 2022 19:27 Asia/Tehran
  • Ադրբեջանի նախագահը զգուշացրել է Հայաստանին

«Հատուկ ջոկատներն իրենց լավագույն կողմից դրսևորեցին Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Ես այս մասին բազմիցս ասել եմ: Հետևաբար այդ ուժերի կատարելագործումը, ինչպես նաև նոր հատուկ նշանակության ջոկատների ստեղծումը անհրաժեշտություն է, որը թելադրում է իրավիճակը։ Մենք խոսում ենք վրեժխնդրության փորձերի մասին, այն մասին է, որ մենք չգիտենք, թե ինչ կլինի մեկ տարի հետո, երկու, հինգ տարի հետո»:

Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, այս մասին հունվարի 12-ին՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ալիևը  նշել է, որ այսօր հայկական բանակը լիովին ավերված է և ի վիճակի չէ մեզ դիմակայել նույնիսկ ավելի մեծ չափով, քան Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ էր. «Եվ մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք Հայաստանում ռազմական շինարարության բոլոր փորձերին՝ թե՛ սեփական ուժերով, թե՛ նրանց գործընկերների օգնությամբ: Դրա համար էլ ես անկեղծորեն և բաց ասացի, որ եթե տեսնենք մեր անվտանգությանն ուղղված թեկուզ չնչին վտանգ, ապա այդ սպառնալիքը անհապաղ կոչնչացվի, որտեղ էլ որ լինի, որքան էլ որ խորը լինի Հայաստանի տարածքում, մենք այն պարզապես կոչնչացնենք: Դա պետք է իմանան ու հասկանան բոլորը, և առաջին հերթին Հայաստանի ղեկավարությունը։

Այսպիսով, մեր ձեռնարկած գործողությունների արդյունքում Ադրբեջանի Զինված ուժերը կլինեն ավելի հզոր, քան դա ցուցադրվեց Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Թեև այն, ինչ մենք ցույց տվեցինք, ինչպես արդեն բոլորը գիտեն, առաջացրեց, ես կասեի, այնպիսի ակնհայտ հրճվանք, ինչպես մասնագետների, այնպես էլ բազմաթիվ երկրների հանրության շրջանում, անսպասելի ու անթաքույց բերկրանք և, իհարկե, հպարտության զգացում մեզ մոտ, յուրաքանչյուրի մոտ: Բայց միևնույն ժամանակ, ինչպես ասում են, չպետք է հանգստանալ, չպետք է հպարտանալ, չպետք է կրկնել հայկական կողմի սխալները, ովքեր իրենց մեծ ռազմիկներ էին համարում, բայց դուրս եկան մեծ արագավազորդներ, նոր ռեկորդներ սահմանելով սպրինտում։ Իհարկե, դա տեղի չի ունենա, բայց, այդուհանդերձ, այժմ իմ գործողությունները, այդ թվում՝ ռազմական շինարարության շրջանակներում, ուղղված են իրականությունից դուրս չմնալուն։ Մենք արեցինք այն, ինչ պետք էր, արեցինք դա արժանապատվորեն, ազնվորեն, արդարությամբ և պետք է մտածենք ապագայի մասին, որպեսզի Ադրբեջանի Զինված ուժերը կարողանան պաշտպանել մեր ժողովրդին և մեր պետությունը՝ բոլոր հնարավոր սպառնալիքներից։ Կարծում եմ, որ հետպատերազմյան շրջանը, իսկ այս տարի տեղի ունեցան բազմաթիվ իրադարձություններ, և ոչ միայն Հայաստանի հետ հարաբերություններում, ցույցադրեց, որ մենք կարող ենք արժանապատվորեն պաշտպանել մեզ»։

ARMENIA.AZ