Հունվար 16, 2022 17:36 Asia/Tehran
  • Ռուսաստանն ԱՄՆ-ին դուրս է մղել զենքի համաշխարհային շուկայից. ԶԼՄ

Ռուսական ռազմարդյունաբերական համալիրն ԱՄՆ-ից առաջ է անցել ռազմական ավիացիայի վաճառքով՝ փակելով զենքի շուկայում Պենտագոնի առաջնորդության դարաշրջանը։ Նման ձևակերպում է արել բրիտանական Rai Al Youm թերթը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հոդվածագրի կարծիքով՝ մի քանի պատճառներ կան, թե ինչու է ռազմարդյունաբերության ոլորտում Միացյալ Նահանգները զիջել Ռուսաստանին, ինչպես նաև Չինաստանին և Իրանին։ Նրա կարծիքով՝ պատճառներից մեկը հինգերորդ սերնդի ամերիկյան կործանիչների անկարողությունն է` պահպանել առաջատարի դիրքը տեխնիկական անկատարության պատճառով։ Մեկ այլ պատճառ էլ Մոսկվայի գրանցած առաջընթացն է C-400 և C-500 զենիթահրթիռային համալիրների ստեղծման գործում, որոնք ունակ են որսալ և ոչնչացնել հակառակորդի մարտական ինքնաթիռների մեծ մասը, եթե ոչ բոլորը:

«Վերջին ռազմական հետազոտությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ին առնվազն 20 տարի է պետք «F» դասի կործանիչների նոր սերունդ մշակելու համար, էլ չենք խոսում հարյուրավոր միլիարդ դոլարների մասին, մինչդեռ Ռուսաստանին ընդամենը մի քանի տարի և տասնյակ միլիարդ դոլարներ են հարկավոր հրթիռային զինանոցը արդիականացնելու համար»,- նշվում է հոդվածում։

Հոդվածի հեղինակը հատուկ ուշադրություն է դարձրել գերձայնային հրթիռների ռուսական զինանոցի զարգացմանը՝ ընդգծելով, որ դրանց հետևում ռազմարդյունաբերական համալիրի ապագան է։

Նրա խոսքով՝ ՉԺՀ-ի և Ռուսաստանի առաջատար գերձայնային հրթիռները, հատկապես նորագույն մոդելները, որոնց արագությունը տասն անգամ գերազանցում է ձայնի արագությունը, հեղափոխություն են կատարել օդային տարածքի վերահսկողության մեջ և վերջ են տվել ռազմական ոլորտում ամերիկյան գերիշխանությանը՝ հեգեմոնիային:

 

https://armeniasputnik.am/