Հունվար 16, 2022 18:46 Asia/Tehran
  • Զաս․ ՀԱՊԿ-ի 2022-ի ծրագրերը կազմվել են նաև ՀՀ առաջնահերթությունների հիման վրա

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, խոսելով կազմակերպության անելիքների մասին, ասել է, որ 2022 թվականի ծրագիրը կազմվել է՝ հաշվի առնելով իրավիճակը, որը ձևավորվում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում և հաշվի առնելով Դուշանբեում պետությունների ղեկավարների վերջին գագաթնաժողովում ընդունված որոշումները և այս տարվա համար Հայաստանի առաջնահերթությունները։

Նա հավելել է, որ 2022 թվականին «համալիր խնդիրների մի ամբողջական շարք» կիրականացվի, գրում է Interfax-ը։

Զասը նշել է, որ ընթացիկ տարում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործողությունների երեք փուլ կանցկացնի Աֆղանստանի հետ սահմանին:

«Այս տարվա համար տարբեր ուղղություններով նախատեսված միջոցառումների մի ամբողջ շարք ունենք ՝ ռազմական անվտանգություն, ահաբեկչության դեմ պայքար, այդ թվում, իրական գործողություններ: Դրանք թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումներն են: Թեման հատկապես կարևոր է Աֆղանստանում վերջին զարգացումների ֆոնին: Այստեղ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործողության երեք փուլ է պլանավորում»,- ասել է Զասը։

Ղազախստանում տեղակայված ՀԱՊԿ խաղաղապահ ստորաբաժանումները Հայաստանից, Տաջիկստանից և Ղրղզստանից մեկնել են Ալմաթիից մշտական տեղակայման վայրեր:

panarmenian.net

Պիտակ