Հունվար 16, 2022 18:54 Asia/Tehran
  • Լավրով․ Սահմանազատումը չի վերաբերում ղարաբաղյան տարածաշրջանին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցը չի առնչվում Լեռնային Ղարաբաղին և տարածաշրջանի խնդիրներին, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Դա չի վերաբերում ղարաբաղյան տարածաշրջանին և կարգավորման հարցին։ Դա զուտ երկկողմ հարց է։ Մենք արդեն շուրջ մեկ տարի է առաջարկում ենք սկսել աշխատանքն այդ ուղղությամբ»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ ՌԴ-ն կողմ է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման շուտափույթ մեկնարկին։

Լավրովն ասել է, որ Ռուսաստանը Ադրբեջանին կփոխանցի Հայաստանը առաջարկները սահամանազատման հանձնաժողովի վերաբերյալ։ «Երեկ եմ շփվել իմ հայ պաշտոնակցի հետ, որի մոտ նոր առաջարկներ են հայտնվել՝ մենք դրանք կփոխանցենք Բաքվին։ Տեսնենք, ինչ կարելի է անել, որ այդ հանձնաժողովը որքան հնարավոր է շուտ սկսի աշխատել»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Լավրովն ասել է նաև, որ Բաքուն ու Երևանը հանձնաժողովի վերաբերյալ իրենց առաջարկներն են ներկայացնում, սակայն, տարաձայնությունները պահպանվում են։

«Հանձնաժողով ստեղծելու համար առաջին հերթին համաձայնեցնել է պետք՝ թե ինչ պայմաններով։ Այդ պայմաններն այժմ քննարկվում են։ Կան տարաձայնություններ։ Մեր դիրքորոշումը պարզ է՝ պետք է նստել և արդեն պաշտոնապես ստեղծված այդ հանձնաժողովի շրջանում որոշել բոլոր այն հարցերը, որոնք դեռևս համաձայնեցված չեն»,-ասել է նա։

panarmenian.net

 

Պիտակ