Հունվար 16, 2022 19:00 Asia/Tehran
  • Ադրբեջանն աշխատում է դիտարկման նոր արբանյակներ տիեզերք ուղարկելու ուղղությամբ

Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Սամադդին Ասադովը հայտարարել է, որ Ադրբեջանը Azersky արբանյակի միջոցով վերահսկել է Լեռնային Ղարաբաղի «գրավյալ տարածքները և Արևմտյան Ադրբեջանը»։

Նա նշել է, որ օրակարգում դեռևս չկա նոր արբանյակների գործարկման հարց, սակայն, միևնույն ժամանակ, Ադրբեջանն աշխատում է դիտարկման նոր արբանյակներ տիեզերք ուղարկելու ուղղությամբ, գրում է Sputnik Ադրբեջանը։

Նա նշել է, որ Azerspace-1 արբանյակը 80%-ով արդարացրել է ներդրումները։

Azerspace-1-ի համար ներդրվել է $230 մլն, շահագործման ժամկետը 17 տարի է, որից 8-ն անցել է։

Ադրբեջանը 3 գործող արբանյակ ունի։ Azerspace-1-ը գործարկվել է 2013-ին, Azersky-ը հաջորդ տարի՝ 2014-ին, իսկ 2018-ին ուղեծիր է ուղարկվել Azerspace-2, որի օպերատորը Azərkosmos-ն է։

panarmenian.net