Հունվար 17, 2022 18:30 Asia/Tehran
  • Չինաստանը դեմ է Իրանի դեմ պատժամիջոցներին

Չինաստանի արտաքին գործերի նախարարի խոսնակ Ժաո Լիջիանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Պեկինը դեմ է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված միակողմանի պատժամիջոցներին։

Ժաո Լիջիանը ասել է, որ Չինաստանը պատրաստ է աշխատել Իրանի հետ՝ խորացնելու իր համապարփակ ռազմավարական գործընկերությունը և բացելու նոր 50-ամյա  համագործակցության նոր շրջան։

Անդրադառնալով  Վիեննայում ՀԳՀԾ-ի շուրջ ընթացող բանակցություններին, Չինաստանի արտաքին գործերի նախարարի խոսնակն ասել է.«Չինաստանը վճռականորեն կաջակցի ՀԳՀԾ-ն վերսկսելու բանակցային գործընթացին և կշարունակի կառուցողականորեն մասնակցել հետագա բանակցություններին»:

Ժաո Լիջիանը ասել է, որ Չինաստանը դեմ է մարդու իրավունքների քաղաքականացման շահարկումներին և Իրանի ներքին գործերին ակնհայտ միջամտությանը:

  

Պիտակ