Հունվար 17, 2022 21:38 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում կանխատեսում են, որ 2022 թվականին աշխարհում 207 մլն գործազուրկ կլինի

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ, ՄԱԿ-ի մասնագիտացված հիմնարկություն) սպասում Է, որ 2022 թվականին աշխարհում գործազուրկների թիվը կկազմի 207 միլիոն, ինչը 21 միլիոնով ավելի Է, քան մինչճգնաժամային 2019 թվականին:

Այդ մասին ասված Է կազմակերպության զեկույցում, որը հունվարի 17-ին հրապարակվել Է Ժնեւում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գլոբալ գործազրկությունն, ինչպես սպասվում Է, մինչ COVID-19-ի (համավարակի) ցուցանիշները գերազանցող մակարդակում կպահպանվի առնվազն մինչեւ 2023 թվականը,- արձանագրել են զեկույցի հեղինակները:- 2022 թվականին դրա մակարդակը կկազմի, ըստ գնահատումների, 207 միլիոն, մինչդեռ 2019-ին եղել Է 186 միլիոն»: Ընդգծված Է, որ «ԱՄԿ-ն դեպի նվազում Է վերանայել 2022 թվականին աշխատանքի շուկայի վերականգման կանխատեսումը»:

Դա «որոշակի չափով արատացոլում Է COVID-19-ի վերջին տարբերակների, ինչպիսիք են «դելտան» եւ «օմիկրոնը»,  ներգործության հետեւանքներն աշխատանքի աշխարհի վրա, ինչպես նաեւ գոյություն ունեցող անորոշությունը համավարակի ապագա զարգացման վերաբերյալ»: «Հիմնվելով տնտեսական աճի՝ ըստ ժամանակի վերջին կանխատեսումների վրա, ԱՄԿ-ն սպասում Է, որ այն ժամերի միագումար թիվը, որոնք կաշխատվեն 2022 թվականին, կմնա գրեթե 2 տոկոսով ցածր մինչեւ համավարակը եղած մակարդակից»,- ասված Է զեկույցում: Հունիսին ԱՄԿ-ն կանխատեսել Էր, որ այդ ցուցանիշը 2022 թվականին կնվազի մինչեւ 1 տոկոսից պակաս:

Փորձագետների խոսքով՝ համավարակի հարուցած ճգնաժամը միատեսակ չի ազդել «աշխատողների եւ երկրների» տարբեր «խմբերի» վրա, ինչը «խորացնում Է անհավասարությունը երկրների ներսում եւ դրանց միջեւ եւ թուլացնում Է գործնականում բոլոր պետությունների տնտեսական, ֆինանսական եւ սոցիալական հիմքը»: Բնակչության մեկ շնչի հաշվով բարձր եկամուտներով երկրները ցուցադրում են աշխատանքի շուկայի վերականգնման ավելի բարձր դինամիկա, մինչդեռ միջինից ցածր եկամուտներով պետություններում իրադրությունը շատ ավելի վատ Է: «Ճգնաժամի երկու տարին անցնելուց հետո կանխատեսումը մնում Է թույլ, իսկ վերականմնան ուղին՝ դանդաղ եւ անկայուն»,-  հայտարարել Է ԱՄԿ-ի գլխավոր տնօրեն Գայ Ռայդերը: Նրա խոսքով՝ «չի կարող լինել» համաշխարհային տնտեսության «իրական վերականգում» առանց աշխատանքի շուկայի իրադրության բարելավման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

armenpress.am

Պիտակ