Հունվար 18, 2022 08:42 Asia/Tehran
  • Լևանդովսկին  աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է

Երկուշաբթի օրը Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացած ՖԻՖԱ-ի լավագույն հանդիսավոր արարողության ժամանակ, Ռոբերտ Լևանդովսկին ընտրվել է 2021 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։

Մյունխենի «Բավարիայի» լեհ աստղ Ռոբերտ Լևանդովսկին երկրորդ տարին անընդմեջ նվաճել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչումը։

Էդվարդ Մենդին արժանացել է ՖԻՖԱ-ի 2021 թվականի լավագույն դարպասապահ մրցանակին։

2021թ տղամարդկանց ֆոիտբոլի լավագույն մարզչի կոչմանն արժանացել է «Չելսիի» գերմանացի մարզիչ Թոմաս Տուխլը:

Հարկ է նշել, որ Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Պորտուգալիայի «Պորտու»-ի հարձակվող Մեհդի Տարեմին առաջադրվել է Պուշկաշ մրցանակի՝ «Տարվա լավագույն գոլ» անվանակարգում: