Հունվար 18, 2022 11:28 Asia/Tehran
  • Պուտին-Ռայիսի հանդիպման օրակարգում  լինելու են տարածաշրջանային և տնտեսական հարցեր

Իրանում Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, որ Իրանի և Ռուսաստանի նախագահների բանակցությունների օրակարգում լինելու են տնտեսական և տարածաշրջանային հարցեր։

Թեհրանում Ռուսաստանի դեսպան Լևան ճագարյանը երեքշաբթի օրը ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում անդրադարձել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի Ռուսաստան կատարելիք այցելությանը և ասել. «Իրանի և Ռուսաստանի նախագահների բանակցությունների օրակարգում երկկողմ հարցերի լայն շրջանակ է, որոնցից ամենագլխավորը տնտեսական հարցերն են»։

Իրանի և 4+1 խմբի միջև պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների ընթացքի վերաբերյալ Ճագարյանն ասել է.«ՀԳՀԾ-ի համաձայնությունից դուրս գալու ԱՄՆ-ի նախկին կառավարության որոշումը Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի խախտում էր:Ամերիկացիներն ընդհանրապես չկատարեցին իրենց ստանձնած պարտավորությունները, եւ այժմ հարց է առաջանում, թե արդյոք այս պայմաններում ԱՄՆ-ին կարելի՞ է վստահել»:

Ջագարյանը նաև անընդունելի է անվանել Իրանի նկատմամբ Մոսկվայի դիրքորոշմանն ուղղված քննադատությունը՝ ասելով, որ Ռուսաստանը միշտ կլինի Իրանի կողքին: