Հունվար 18, 2022 17:11 Asia/Tehran
  • Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Ավստրիա՝ ԵԱՀԿ ֆորումին մասնակցելու

Երեքշաբթի՝ հունվարի 18-ին, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Ավստրիա։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Բայրամովը Ավստրիա է մեկնել անվտանգության ոլորտում համագործակցության ԵԱՀԿ ֆորումի հանդիպմանը մասնակցելու նպատակով, որը նախագահելու է Ադրբեջանը։

Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ ԵԱՀԿ և Ավստրիայի ներկայացուցիչների հետ։

armenpress.am

Պիտակ