Ամերիկացիները դեռ դուրս չեն եկել Իրաքից
Անվտանգության հարցերով իրաքցի փորձագետը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմական շարասյունը Սիրիայից Իրաք տեղափոխելը նշանակում է, որ ԱՄՆ-ն դեռ չի նահանջել Իրաքի տարածքից։
Իրաքի անվտանգության հարցերով փորձագետ Հեյսամ Ալ-Խազալին այսօր այդ մասին հայտնելով ասել է.-«Առանց Իրաքի կառավարության համաձայնության, ամերիկացի զինվորականների կողմից զենքի և ռազմական տեխնիկայի ներկրումն հակասում է խորհրդարանի որոշմանը և Իրաքի ու ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը»:
Նշելով ,որ ամերիկացի ահաբեկիչները շարունակում են իրենց զորքերն ու ռազմական տեխնիկան տեղափոխել Սիրիայի և Իրաքի միջև, փորձագետ Ալ-Խազալին հավելել է.«Ամերիկյան զորքերի ներկայությունը երկու երկրների սահմաններին միտված է հեշտացնելու ահաբեկիչների մուտքն Իրաք և աջակցելու սիրիական անջատողական խմբավորումներին»:
ԱՄՆ-ի օկուպացիոն ուժերն Իրաքում տեղակայված են 2003 թվականից ի վեր։ Իրաքի շատ քաղաքացիներ և խմբավորումներ պահանջում են ամերիկյան ահաբեկչական ուժերը դուրսբերվեն Իրաքից, և այդ երկրի խորհրդարանը ևս այդ ուժերի դուրսբերման մասին նախագիծ է ընդունել: