Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել իր սիոնիստ գործընկերոջ հետ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի իր գործընկերոջ հետ։
Սա Թուրքիայի և Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարարների միջև վերջին 13 տարվա ընթացքում առաջին հեռախոսազրույցն է, որի մասին հայտարարվել է պաշտոնապես։ Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ պատրաստ է բարելավել հարաբերությունները Սիոնիստական ռեժիմի հետ։
Էրդողանի նախագահության ընթացքում Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները ուղեկցվել են լարվածությամբ: Հատկանշական է, որ Թուրքիայի նախագահը պնդում է, թե պաղեստինցիների նկատմամբ Սիոնիստական ռեժիմի քաղաքականության քննադատներից է:
2010թ. այն բանից հետո, երբ իսրայելական ուժերը Գազայի հատվածում հարձակվեցին պաղեստինցիներին մարդասիրական օգնություն տեղափոխող ավտոշարասյան վրա, կողմերը հետ կանչեցին իրենց դեսպաններին: