Հունվար 21, 2022 11:51 Asia/Tehran
  • «Իրավիճակը կայուն է ՀՀ–ի և Ադրբեջանի պայմանավորվածությունների շնորհիվ». Զաս

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ասել է, թե ինչ է պետք անել իրավիճակի հետագա կարգավորման համար։

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ տարածաշրջանում իրավիճակը կայուն է։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այդ մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով օգնական Միրոսլավ Ենչային։

«Այժմ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում իրավիճակը կայուն է Ռուսաստանի միջնորդության և ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ։ Իրավիճակի հետագա կարգավորման համար սահմանազատման և սահմանագծման գործնական աշխատանք է պետք»,– ասել է Զասը:

Հիշեցնենք` նոյեմբերի 26–ին Սոչիում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց էր ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևեցին երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդեց Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։ Բանակցությունների արդյունքում ստորագրվեց համատեղ հայտարարություն։

Հայտարարվեց, որ պայմանավորվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման մեխանիզմներ ստեղծել, քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ։

 

armeniasputnik.am