Հունվար 21, 2022 18:28 Asia/Tehran
  • Լավրովի եւ Բլինքենի նոր հանդիպումը կարող Է անցկացվել փետրվարին

ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նոր նախարարական հանդիպումը կարող Է տեղի ունենալ փետրվարին, բայց ոչ ամսվա առաջին օրերին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Ռուսաստանի պատվիրակության մի աղբյուր։

Ուրբաթ օրը՝ հունվարի 21-ին Ժնեւում անցկացվել են ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի բանակցությունները ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: «Պատասխան ստանալուց հետո որոշ ժամանակ հարկավոր կլինի դրա ուսումնասիրման համար: Խոսքը շաբաթների, այլ ոչ թե օրերի մասին Է»,-ասել Է աղբյուրը:

Նա հավելել Է, որ եթե ԱՄՆ-ը ՌԴ-ի առաջարկությունների գրավոր պատասխանը տրամադրի հաջորդ շաբաթ, ինչպես եւ խոստացել Է, ապա հանդիպումը կարող Է կազմակերպվել փետրվարին, «բայց բոլոր դեպքերում՝ ոչ ամսվա առաջին օրերին»: Ավելի վաղ Լավրովը հայտարարել Էր, որ ԱՄՆ-ից Ռուսաստանի առաջարկությունների գրավոր պատասխանն ստանալուց հետո հնարավոր Է՝ նախարարական մակարդակի նոր հանդիպում անցկացվի:

yerevanlur.am

Պիտակ