ԱՄՆ-ում գնաճի պատճառով ամերիկյան ընտանիքների տնտեսական իրավիճակը վատթարանում է
Ամերիկյան ընտանիքները գտնվում են ֆինանսական ճնշման տակ, քանի որ ԱՄՆ-ում գնաճը շարունակվում է:
«Շինհուա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2021 թվականին ԱՄՆ-ում գնաճի 7 տոկոս բարձրացելուց հետո, ամերիկյան ընտանիքները դժվարությունների են հանդիպել իրընց եկամուտները՝ ծախսերի հետ հավասարակշռելու հարցում։
ԱՄՆ-ում գնաճի աճող տեմպերը, որն այժմ գտնվում է վերջին մոտ 40 տարվա ամենաբարձր մակարդակի վրա, անհանգստացրել է ամերիկացիներին:
Ըստ զեկույցի՝ ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում էներգիայի գներն աճել են 30 տոկոսով, իսկ բենզինի գները՝ գրեթե 50 տոկոսով:
CBS News-ի և YouGov ինստիտուտի նոր հարցման համաձայն՝ ամերիկացիների մոտ 65 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ կառավարությունը բավականաչափ կենտրոնացած չէ գնաճի զսպման վրա:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio