Հունվար 21, 2022 20:51 Asia/Tehran
  • Էրդողան. Թուրքիան Ռուսաստանի հետ ունի խաղաղ հարաբերություններ, ինչպիսիք չեն եղել պատմության մեջ

Թուրքիան Ռուսաստանի հետ ունի խաղաղ հարաբերություններ, ինչպիսիք չեն եղել պատմության մեջ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում իր ելույթի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները շարունակում են բավական լավ զարգանալ։ Թուրքիան Ռուսաստանի հետ ունի խաղաղ հարաբերություններ, ինչպիսիք չեն եղել պատմության մեջ»,- նշել է նա։

Էրդողանը չի բացառել Պուտինի հետ հեռախոսազրույցների կամ Մոսկվա այցի հնարավորությունը։ «Իրադարձությունների ցանկացած զարգացում, որը հանգեցնում է ներխուժման կամ պատերազմի, տարածաշրջանում խաղաղության լուրջ խախտում է։ Թուրքիան չի ընդունում անկարգությունների ի հայտ գալն այս տարածաշրջանում։ Մենք կարող ենք լինել խաղաղության միջնորդ։ Կայցելեմ Ուկրաինա, կարող եմ նաեւ հեռախոսազրույցներ ունենալ Պուտինի հետ կամ այցով մեկնել Մոսկվա»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Ավելի վաղ ուրբաթ օրը ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինի գրաֆիկում դեռեւս չի նախատեսվում որեւէ շփում Թուրքիայի նախագահի հետ։ Նա, սակայն, նշել է, որ հեռախոսազրույցներն արագ համաձայնեցվում են։

news.am

 

Պիտակ